Գարեգին 2-րդը համամարդկային աղոթքի կոչ է անում հայ գերիների վերադարձի համար

  • 31/10/2024

sputniknews.ru

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- նշված է կաթողիկոսի ուղերձում։
Աղոթքը նախաձեռնել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին։

Ամբողջական տեքստ