Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկում է իրավիճակը Պոլսո Հայոց պատրիարքությունում

  • 26/02/2018

azatutyun.am  (20.02.2018)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, օրակարգում ընդգրկված են համազգային և ներեկեղեցական մի շարք հարցեր:

«Մասնավորաբար, քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ, Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր։ Քառօրյա ժողովին կներկայացվի նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017թ. գործունեության տեղեկագիրը», – ասված է հաղորդագրությունում:

Ամբողջական տեքստ