ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Ֆեյսբուքի իր էջում պատմություն է հրապարակել Հայաստանի ռադիոյի 90-ամյակին նվիրված գրքից:
«1990-ականների դժվարին օրերին ազգը հոգևոր աջակցության խիստ կարիք ուներ: Եվ Վազգեն Առաջինը, որին հավատում և սիրում էին բոլորը, համաձայնել էր հարցազրույց տալ: Այն վարելու էր Արմեն Ամիրյանը, և դա մեծ պատիվ էր երիտասարդ լրագրողի համար: Հանդիպումը մեծ պատասխանատվություն էր պահանջում, և Ամիրյանի անհանգստությունն ու հուզմունքը զրույցից առաջ բնական էր:
Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ պարզ ու ջերմ մթնոլորտում: Հայրապետը նրան ընդունեց իրեն հատուկ ժպիտով, խոսեց և վերջում էլ առաջարկեց ճաշել իր հետ: Ո՞վ կմերժեր Վեհին, առավել ևս՝ նրա հյուրասիրության առաջարկը: Եվ երբ արդեն սեղանի շուրջն էին, Կաթողիկոսն Արմեն Ամիրյանին անսպասելի առաջարկ արեց.