Եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեի Հայաստան, դեմ մարդիկ կլինեին. Ծառուկյան

  • 12/07/2022

armeniasputnik.am

Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ խորը հարգանքով է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նշել է, որ սա եկեղեցական կառույց չէ։

Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ծառուկյանն ասել է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միևնույն է, լինելու էին մարդիկ և շրջանակներ, որոնք դեմ էին խոսելու։
«Լինելու էին նաև մարդիկ, որ պատվիրելու և կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետևյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին և առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծել է նա։

Ամբողջական տեքստ