Եթե իմ դեմ մեղադրանք կա, թող աչքերիս մեջ նայելով ասեն, ինչո՞ւ են իմ հետևից մուկն ու կատու խաղում. Հայր Կորյունը՝ Գերագույն հոգևոր խորհրդի մասին

  • 10/07/2018

tert.am

Ես ապաշխարելու բան չունեմ, կաթողիկոսը պիտի ապաշխարի, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Կորյուն աբեղա Առաքելյանը՝ անդրադառնալով նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ կաթողիկոսի առաջարկով որոշվել է իրեն ևս մեկ շաբաթ ժամանակ տալ ապաշխարելու համար, այլապես կարգալույծ կարվի։

«Ինքը պետք ապաշխարի: Եթե իմ դեմ մեղադրանք կա, թող այդ 20-30 եպիսկոպոսը կաթողիկոսի ներկայությամբ բարի լինեն աչքերիս մեջ նայեն, ասեն, որ մեղք ունես։ Թող մեղադրեն իմ ներկայությամբ, ինչո՞ւ են գաղտնի իմ հետևից մուկն ու կատու խաղում։ Կարգն այն է, որ եթե իմ հարցն է քննարկվում, պարտավոր են կանչեն ինձ»,-շեշտեց նա։

Հայր Կորյունն ասաց, որ ինքը որևէ մեղք չունի, անհնազանդ չէ․ իր հնազանդությունը և ուխտը եկեղեցու դավանանքն է։

«Օրվա կաթողիկոսը իր անձով կարող է ինձ ուղղակի կործանման առաջնորդել, դեպի կաթոլիկ եկեղեցի կամ ինչ-որ աղանդի առաջնորդել, տարբեր խնդիրներ կարող է իմ առաջ դնել, ի՞նչ է, պիտի լսե՞մ իրեն:
Թող գա որևէ նվիրյալ առաջնորդ, հոգևոր հայր, ոտքերը կհամբուրեմ, խնդիր չունեմ»,-նշեց նա։

Հայր Կորյունն ընդգծեց, որ շարունակելու են մնալ Մայր Աթոռի տարածքում։

Ամբողջական տեքստ