Ռոբերտ Քոչարյանի առաջարկն իրատեսական չէ, որովհետեւ այսօրվա իշխանությունը նման քայլի չի գնա, իսկ այսօր միայն իշխանությունը կարող է իր առաջադրած թեկնածուին ընտրել նախագահի պաշտոնում, որովհետեւ պառլամենտական մեծամասնությունը կատարելու է վերեւից իջեցված հրահանգը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե այս դժվարին ժամանակաշրջանում նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակ կարող էր լինել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից որեւէ մեկը։