Եկեղեցին այսօր իր հավատացյալների պաշտպանության կարիքն ունի. ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու

  • 17/01/2024

news.am

Այսօր՝ հունվարի 17-ին, ակցիա է տեղի ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու եւ ցույց տալու համար, որ Եկեղեցին միայնակ չէ:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով իրենց դիմավորած հոգեւորականներին, ասաց. «Մենք եկել ենք մեր աջակցությունը եւ պաշտպանությունը ցույց տալու եկեղեցուն: Ցավոք սրտի, եկեղեցին այսօր իր հավատացյալների պաշտպանության եւ իր կողքին կանգնելու կարիքն ունի: Երեւի ստալինյան բռնաճնշումներից հետո սա եզակի դեպք է, երբ ամեն օր մենք ականատես ենք լինում Հայ առաքելական եկեղեցու հանդեպ տարաբնույթ հարձակումների եւ հարվածների: Վերջինն էլ ամանորյա ուղերձի հետ կապված չարաբաստիկ դեպքն էր: Մենք ինքնաբուխ եկել ենք մեր աջակցությունը, որդիական խոնարհումը ձեզ առաջարկելու: Պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ նորանկախ հանրապետության պատմության մեջ ամանորի նախաշեմին կաթողիկոսի ելույթը չհեռարձակվեց Հանրային հեռուստաընկերությամբ:

Ամբողջական տեքստ