Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ եւ շատ ճիշտ է անում

  • 11/04/2024

hraparak.am

Մինչեւ 2018-ը հրապարակայնորեն չէր քննարկվում այն հարցը՝ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում է, թե ոչ, որովհետեւ բոլորն էլ այն մտքին էին, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Չէր զբաղվում, որովհետեւ քաղաքական գործիչներն իրենց գործին տիրապետում էին, իսկ եկեղեցին ամբողջությամբ լծված էր իր հոգեւոր առաքելությանը։ Եկեղեցին ու պետությունն իրար հետ, լավ թե վատ, համագործակցում էին, ինչը, ժամանակի քննադատների բնութագրմամբ, «սերտաճել» էր համարվում։ 2018-ի դեպքերից հետո եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելու հարցն արդիականացավ, եւ մինչ օրս այս հարցում հստակ ընկալում չկա։

2018 թվականին, երբ հալածում էին Ամենայն հայոց հայրապետին, մենք դա դիտարկեցինք որպես հալածանք Հայ եկեղեցու դեմ։ Այդ տրամաբանությամբ, եթե կաթողիկոսը պահանջում է վարչապետի հրաժարականը, ապա նշանակում է՝ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քանի որ հայտարարությունը քաղաքական է, այլապես երկակի ստանդարտների նմանվող երեւույթի հետ գործ կունենանք։ Կարծում եմ՝ պետք չէ խուսափել «Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ» եզրույթն օգտագործելուց։ Քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր չէ, որ հոգեւորականը որեւէ կուսակցություն ներկայացնի, քանի որ նա միշտ ու ամենուր հայ ազգին է ներկայացնում՝ իր ամբողջության մեջ, միակ սկզբունքային եւ անսակարկելի պայմանն այն է, որ ոչինչ չպետք է արվի ի վնաս հոգեւոր ծառայության, որը եկեղեցու բուն առաքելությունն է։ Ոմանք, «եկեղեցի» բառի ստուգաբանության տրամաբանությամբ առաջնորդվելով, ասում են, թե եկեղեցին ժողովուրդն է, քրիստոնեական համայնքն է, եկեղեցի՝ նշանակում է հավաքատեղի եւ այլն, ինչը, անշուշտ, շատ ճիշտ է, բայց մենք առաջնորդվում ենք մեր թեմայի տրամաբանությամբ, այսինքն՝ երբ հալածում են կաթողիկոսին, ո՞վ է հալածվում՝ կաթողիկո՞սը, թե՞ եկեղեցին։ Փորձեմ ավելի պարզեցնել մտքերս։

Ամբողջական տեքստ