<<Մենք պետք է միշտ աղոթենք, որպեսզի ապրենք Աստծո սիրո մեջ ոչ թե՝ շահի սիրո մեջ: Եթե մենք աստվածային սիրո մեջ լինենք՝ Աստված հայ ազգին մենակ չի թողնի: Եկեք մեր մեղքը չբարդենք մեկս մյուսի վրա, հայ ժողովուրդը չի պարտվել՝ խուճապն է մեզ հաղթել>>,- մեզ հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով շարունակում է Դադիվանքում մնալ:
Հոգեւորականը ընդգծում է.
-Դժվար է, ծանր է, բայց եկեք միասնական լինենք, որպեսզի կարողանանք պահպաննել մեր հողերը, եկեղեցիներն ու վանքերը: Եկեք կրկին հոգեպես զորանանք , եկեք աղոթքի մեջ լինենք:
Այսօր եկել են Դադիվանք եւ ասում՝ վերջին անգամն է: Չէ, սա առաջինն է, մենք պետք է մեջքներս ուղղենք ու առաջ նայենք, որպեսզի կարողանանք պահպաննել այն ինչ ունենք, ինչի համար պայքարում ենք՝ մասնատվելով մենք կկորցնենք ավելին, քան մտածում ենք: