«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն այսօր հերթական ցույցի ժամանակ հայտարարեց, թե երբ ինքը ղեկավարում էր Հայ եկեղեցու համաշխարհային կազմակերպությունը, այդ ժամանակ ՀԵՀԵԿ հոգեւոր պատասխանատու Հայր Եղիշեից հերթական պատգամավորական ժողովին ընդառաջ ստացել է առաջարկ հետեւյալ բովանդակությամբ. «Եթե դու ուզում ես մնաս պետք է իմ հորդորով վաղը հանդիպենք ԱԱԾ աշխատողների հետ, որ մեր գործոեւությունն իրենց հետ հստակեցնենք»: Ըստ Կ. Պետրոսյանի, իր հարցին ի պատասխան, թե ով է ասել, Հայր Եղիշեն պատասխանել է՝ Վեհափառը, եւ քանի որ ինքը չի համաձայնվել գնալ այդ հանդիպմանն իր դեմ «որս» է սկսել այդ կառույցում: Իսկությունը ճշտլու համար դիմեցինք հենց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. ԵՂԻՇԵ վարդապետ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, որը հերքեց վերոնշյալը: