Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

  • 21/11/2021

news.am

Նոյեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն:Այս մասին հայտնում են մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 11 սարկավագներ:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում Անուշավան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ: Իշխան սարկավագ Գևորգյանը վերակոչվեց Տ. Տրդատ քահանա, Ավետիք սարկավագ Նահապետյանը՝ Տ. Տիրան քահանա, Սասուն սարկավագ Աշուղբաբյանը՝ Տ. Ներսես քահանա, Վաչագան սարկավագ Դոխոլյանը՝ Տ. Հուսիկ քահանա, Հմայակ սարկավագ Կարապետյանը՝ Տ. Արամ քահանա, Տիգրան սարկավագ Սիմոնյանը՝ Տ. Արտավազդ քահանա, Նարեկ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Տիգրան քահանա, Գևորգ սարկավագ Գևորգյանը՝ Տ. Մաղաքիա քահանա, Արշակ սարկավագ Հակոբյանը՝ Տ. Արտաշես քահանա և Բենիկ սարկավագ Հովհաննիսյանը՝ Տ. Հովհան քահանա:

Ամբողջական տեքստ