Էլազըղի հայ բողոքական եկեղեցու շենքը այլ նպատակի կծառայի

  • 11/03/2024
  • Նարեկ Հարությունյան

hraparak.am

«Ակօսը» գրում է, որ «Արթը Կերչեք» կայքէջը Էվրեն Դեմիրթաշը տեղեկացրել է, որ Էլազըղի գործող քաղաքապետ, «Արդարություն եւ Զարգացում» իշխանական կուսակցությունը ներկայացնող գործող քաղաքապետ Շահին Շերիֆօղուլլարը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մունիցիպալ ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։ Այդ առնչությամբ նա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի շրջանակում էլ ասել է, որ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող Հայ բողոքական պատմական եկեղեցու շենքը եւ հարակից հողամասը, որն ընդհանուր առմամբ ունի 500 քառ մետր տարածք, առաջիկայում վերանորոգվելու է, եւ ծառայելու որպես մշակութային կենտրոն ու պատկերասրահ։

Ամբողջական տեքստ