Էջմիածնում թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Սալբիյանը, ով հայտնել է, որ գիշերը ժամը 02:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնտեղից գողացել արծաթյա զարդեր և փորձել են գողանալ գանձանակները: