Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող քաղաքում փոքր քարանձավում սկսված պեղումներն անսպասելի հայտնագործության են հանգեցրել, գրում է Naked Science-ը։
Հնագիտական աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ քաղաքում՝ պատմական փողոցների եւ շինությունների մաքրման եւ պահպանման ծրագրի շրջանակում։
Միդյաթը հնագույն քաղաք է։ Հայտնի է, որ այն գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդ դարում, այնուհետեւ այն գրավել է Ասորեստանի թագավոր Աշուրնածիրապալ II-ը։ Բայց կան ենթադրություններ, որ քաղաքի բուն հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա III հազարամյակով, այն ժամանակ, երբ այդ երկրներ եկան հուրիները, որոնք հետագայում հիմնեցին Միտաննի պետությունը: