Ընդդիմադիր պատգամավորը գրել էր 107 տարի առաջ Ստամբուլում ձերբակալված հարյուրավոր հայ մտավորականների մասին։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուսթաֆա Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում է ընդդիմադիր Cumhuriyet թերթը։
Հետաքննությունը սկսվել է պատգամավորի՝ իր թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության մասին արած գրառման համար։ Նշվում է, թե «կան հստակ ապացույցներ, որ նսեմացվում է Թուրքիայի հանրապետության հոգևոր ինքնությունը»։