Ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ Վեհափառի ուղերձը

  • 05/01/2024
  • Կարեն Քերիմյան

hraparak.am

Հանրային հեռուստաընկերության ամանորյա որոշումը, կարելի է ասել, ցնցեց հայ հասարակությանը: Ոմանց կարծիքով այսօր Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամը, ճնշվածությունը, բարոյազրկումը հնարավոր է հաղթահարել Մայր Աթոռից հնչող աղոթքով, հոգևոր խոսքով: Ինչու՞ հանրայինը գնաց նման քայլի՝ չհեռարձակելով Վեհափառի ուղերձը:

Պարզ է, որ նման որոշում կարող էր կայացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով: Ամենայն հավանականությամբ մի շարք կուտակված պատճառներից բացի Հ1-ում նաև նախօրոք լսել էին Վեհափառի խոսքը և բովանդակության մասին զեկուցել վարչապետին: Եվ քանի որ Վեհափառի և ՀՀ վարչապետի ուղերձներում տրամագծորեն հակառակ երկու իրականություն էր առկա, Վեհափառի խոսքն ավելի հայկական, ավելի մարդկային ու ծանրակշիռ կլիներ, ուստի և ազդեցիկ, քանի որ խոսում էր 2023 թվականի ահռելի կորուստների, Արցախի բռնազավթման, հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն մարտահրավերների մասին, իսկ վարչապետի ուղերձում կեղծ տնտեսական աճ և չարախնդություն կար, դա զգացել են նաև որոշում կայցնողները:

Օրվա իշխանությունները չցանկացան, որ հայ հասարակությունը լսի իրական խնդիրների, պետության կորուստների, մարտահրավերների մասին, քանի որ այդ մասին չէր խոսում սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ, որին կարելի էր իշխանական քարոզչամեքենայով ոչնչացնել հաշված ժամերի ընթացքում: Ի վերջո՝ Վեհափառի շուրթերից էին հնչում այդ գնահատականները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ տարին 12 ամիս Հ1 դիտողների վրա, որոնք ամեն օր այդ ալիքով դառնում են իշխանական կեղծ պրոպագանդայի սպառողներ:

Ամբողջական տեքստ