Ի՞նչ պետք է քարոզեն Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

  • 31/08/2017
  • Գոհար Սարգսյան

armchurch.info     Sputnik

Սեպտեմբերին Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները։ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը միայն մի դեպքում հաջողված կհամարի հանդիպումը` եթե ամեն մեկն իր երկիր վերադառնալիս սեր քարոզի։

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1993 թվականին։ Վերջինն էլ 2011 թվականին էր։ Ինչպես դեպքերի և իրադարձությունների հաջորդականությունը ցույց տվեց, այդ հանդիպումները մեծ ազդեցություն չունեցան ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից։ «Ի՞նչ չկարողացան անել դիվանագետները, որ կարող են անել հոգևոր առաջնորդները» հարցին նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անմիջապես պատասխանեց` կարող են սեր քարոզել։

«Լավագույնը կլինի այն, որ մեկ անգամ ևս հաստատեն, որ իրենց քարոզների մեջ չեն խոսելու ատելության մասին։ Պետք է ոչ թե ատելության, այլ սիրո քարոզ տանեն։ Եթե կարողանալու են ներկայացնել, որ խնդիրներն ատելությամբ չեն լուծվում, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը վերադառնալիս խոսի սիրո մասին, նույնն էլ մեր Վեհափառը, ես միայն ուրախ կլինեմ»,–ասաց Թևան Պողոսյանը։

Ամբողջական տեքստ