ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, հետևաբար հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ դա ընդամենը ցանկություն է․ «Եթե Շուշի պետք է մտնենք, դուրս գանք, ապա Շուշին մերը պետք է լինի։ Հյուրի կարգավիճակով մտնել, դուրս գալու մեջ ոչ մի բան չեմ տեսնում»,- ասաց նա։
Թե ի՞նչ սպասել Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մոսկվա այցից և Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ հանդիպումից՝ հարցին ի պատասխան Աջապահյանն ասաց․ «Սա հոգևոր առաջնորդների 17-րդ հանդիպումն է։ Էլի խաղաղության մասին պետք է խոսեն, ուրիշ ի՞նչ պիտի խոսեն»։