Ինձ համար Ստամբուլյան կոնվենցիա գոյություն չունի. Դադիվանքի վանահայր

  • 09/11/2019
  • Կորյուն Սիմոնյան

hraparak.am

Դադիվանքի վանահայր և Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի՝ Քարվաճառի շրջանի հոգևոր Հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հարցրինք,թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանում վերջին շրջանում բուռն քննարկվող թեմաներից մեկի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների՝ համալսարանններում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու և «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրությունների վերաբերյալ.

« Եթե մենք մի պահ կանգ առնենք և նայենք մեր հարևաններին , կտեսնենք, որ իրենք անընդհատ իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց պատմիչներին երկինք են հանում, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք ուզում ենք մեր լեզուն հանել, մեր պատմությունը, մեր հայ եկեղեցու պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը հանել, ի՞նչ պիտի դրա տեղը դնենք։ Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոնները, ավանդույթնները, սովորույթները։ ես վստահ եմ, որ սա չարի գործն է , որ ուզում է մեր այս փոքր ժողովրդին շաղախել մի այլ ժողովրդի հետ, որպեսզի վերանա հայ ազգը»,- ասաց Տեր Հովհաննեսը։

Ամբողջական տեքստ