Համաձայն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության, տեղի է ունեցել հեռախոսազրույց Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում գտնվող Արամ Ա կաթողիկոսի եւ Երուսաղեմի Հայոց Նուրհան Մանուկյան պատրիարքի միջեւ։ Արամ Ա-ն պատրիարքի ուշադրությունն է հրավիրել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» հողամասի հետ կապված մտահոգությունների վրա, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այդ հողամասի օտարման հետ կապված պատմությունը։