Ինչու՞ Վեհափառն այլեւս չի հանդիպում ՀՀ նախկին նախագահների հետ, ինչով է զբաղված «Գավիթը»

  • 17/10/2023
  • Լիա Սարգսյան

hraparak.am

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ օրեր առաջ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռի նախաձեռնությամբ ստեղծված «Գավիթ» հարթակի հերթական հանդիպումը: «Հայաստան և Արցախ. գոյաբանական մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայով այս հանդիպմանը մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ եւ եկեղեցականներ։ Արդյոք այս հարթակը կարո՞ղ է արդյունավետ մարմին լինել՝ հատկապես հիմա, երբ Արցախը տրվեց Ադրբեջանին եւ ոչ մի հասարակական ու քաղաքական ուժ չկարողացավ կանխել Արցախի հանձնման գործընթացը։

«Գավիթի» անդամ Լարիսա Ալավերդյանը «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը դժգոհ է հասարակական ու քաղաքական ուժերի գործունեությունից։ «Դատելով արդյունքներից՝ գտնում եմ, որ որեւէ ակտիվ խումբ, կամ քաղաքական ուժ արդյունավետ գործունեություն չի ունեցել։ Եթե մենք չենք կարողացել մեր խնդիրը լուծել, նշանակում է՝ բոլորն էլ թերացել են։ Ճիշտ է՝ «Գավիթը» մեծ ներուժ ունեցող խումբ է։ Մենք դեռ մեկ անգամ ենք հավաքվել եւ դա այն արդյունավետությունը չի ունեցել, որը պետք է ունենար այս ժամանակներում»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպումների ֆորմատ կար, ինչո՞ւ այն այլեւս չի աշխատում, արդյո՞ք «Գավիթի» անդամները Կաթողիկոսին այս մասին հարցրել են։ «Ոչ չեմ հետաքրքվել, ինձ հետաքրքիր չէ։ Ես այն գլխից էլ կարծում էի, որ այդ հանդիպումները արդյունավետության նշույլ անգամ չէին տալիս»,-նշեց Ալավերդյանը։

Ամբողջական տեքստ