hraparak.am
Հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ
– Սրբազան հայր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խորհրդարանական ուժերին 96 ժամ է տվել, որպեսզի անվստահություն հայտնեն կառավարությանը, եւ նոր կառավարություն ձեւավորվի: Ստեղծված իրավիճակում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
– Մեծ հույսեր ունեմ, որ լավ է լինելու, որովհետեւ, ինչպես սրբազանն է ասել, այս պայքարը ստի դեմ է, իսկ նպատակն էլ՝ արդարության հաստատումը: Երկու կարեւոր օրակարգ կա այդ շարժման մեջ` հայրենիք եւ պատիվ, պետք է մեր արժանապատվությունը վերականգնենք, որպեսզի այսպիսի ծնկած իրավիճակում այլեւս չլինենք:
– Ի՞նչ է սպասվում 96 ժամ հետո, տեղյա՞կ եք սրբազանի ծրագրերից։
– Ես տեղեկություն չունեմ, քանի որ դա իրենց փոքրիկ խորհրդով են որոշում եւ ճիշտ են անում, այդպես ոչ մի արտահոսք չի լինում։