Ինչքա՞ն պետք է համբերությամբ արածենք, ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում. Տեր Թովմա

  • 14/04/2023

iravunk.com

«Էս ի՞նչ է կատարվում, այ ժողովուրդ։ Մեզ ոչխարների նման կոտորում են, իսկ մենք ոչինչ չենք ձեռնարկում դրա դեմ։ Ինչքա՞ն պետք է կոտորեն մեր տղաներին, մեր մատղաշ տունկերին, մեր սիրուն հրեշտակներին։ Եղուկ մեզ, վայ մեզ, ժողովուրդ։ Հիմա երկնքից մեզ վրա թքում են մեր հերոսները, մեր սրբերը։ Ո՞ւր են ԱՍԱԼԱ-յի զինվորները, ո՞ւր են Նեմեսիսի վրիժառուները։ Փալասի նման ենք դարձել, ով ասես հիմա ծիծաղում է մեզ վրա, ով ասես թքում է մեր արժանապատվությունից զուրկ երեսներին, արհամարհում է մեզ։ Ո՞ւմ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, խաղաղության օրակարգի՞ն։ Խաղաղության օրակարգ չի լինելու, մոռացեք։ Խաղաղության օրակարգը փուչիկ է, միֆ, տնազ, խրտվիլակ՝ ծիտիկներին վախեցնելու համար։

Ամբողջական տեքստ