Ինչ նկատի ունի Արամ Ա-ն՝ հայկական սփյուռքի վերակազմավորում ասելով

  • 01/02/2024
  • Սերոբ Մարության

hraparak.am

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ շրջակայքի հայոց թեմ կատարած իր այցի ընթացքում ունեցած ելույթներում խոսել է նաեւ հայկական սփյուռքի վերակազմավորման կամ վերակազմակերպման անհրաժեշտության մասին։ Սա առաքելական եկեղեցու երկրորդ նվիրապետական Աթոռի գահակալի կողմից սփյուռքի վերակազմավորման կամ վերակազմակերպման անհրաժեշտության մասին արված առաջին հայտարարությունը չէ։ Ուղիղ կամ անուղղակի կերպով վերջինս հաճախ է անդրադառնում այս հարցին։

Մոտավորապես հասկանալի է, թե Արամ Ա-ն ինչ նկատի ունի իր այս թեզը ներկայացնելով։ Հասկանալի են նաեւ այն պատճառները, որոնք դրդում են նրան, որպեսզի խոսի այս մասին։ Արդեն տեւական ժամանակ կայուն հարափոփոխության մեջ գտնվող ժամանակակից աշխարհում նաեւ հայկական սփյուռքը կարիք ունի վերակազմավորվելու կամ վերակազմակերպվելու։ Դա ինքնին հասկանալի է։ Չի կարող մի օրգանիզմ, որ այս կամ այն չափով ներկա է աշխարհի ավելի քան յոթ տասնյակ երկրներում, որոնք, ի դեպ, հաճախ աշխարհաքաղաքական տարբեր ճամբարներում են գտնվում եւ որոնք այսօր առճակատման մեջ են, մնա այն դրության մեջ, որպիսին որ կար, օրինակ, նախքան աշխարհաքաղաքական վերջին ցնցումները, որոնք սկսվեցին արցախյան եւ ռուս-ուկրաինական պատերազմներով կամ նախքան Մերձավոր Արեւելքում իրադրության նոր սրացման փուլը, երբ սկսվեց պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական էսկալացիան։

Ամբողջական տեքստ