Ինքներդ մտածեք, թե ինչ է այսօր պետք Արցախը գերությունից ազատելու համար

  • 24/09/2024
  • Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

Մեր արժանապատվությունը և համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է: Ինքներդ մտածեք, թե ինչ է այսօր պետք Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից վերականգվի մեր արժանապատվությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողության ժամանակ իր ելույթում ասել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ամբողջական տեքստ