Իշխանության հնազանդման քրիստոնեական սկզբունքը միշտ չէ, որ կարելի է շահարկելով առաջ գնալ

  • 22/04/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած վերջին եզրափակիչ ելույթում եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասով հնչեցրած մտքերը, բավական հետաքրքիր են։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է հետեւյալը․

«Ուզում եմ ավարտել այս ընթացքում այս դահլիճում և դահլիճից դուրս անընդհատ քննարկվող և օդում պտտվող մի թեմայով: Փորձ են անում ներկայացնել, որ Կառավարություն-եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, կամ պրոբլեմներ կան այդ հարաբերություններում: Գիտեք, շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»։

Այս հայտարարության հետ կապված կրոնավորները բավական արտահայտվել են արդեն եւ փորձել Պողոս առաքյալի՝ Հռոմայեցիներին ուղղված նամակի 13-րդ գլխից մեջբերված 1-4 համարների առնչությամբ ներկայացնել մեկնաբանություններ։ Հարցի զուտ կրոնա-աստվածաբանական մասին չենք անդրադառնա։ Այլ կփորձենք հարցը այլ դիտանկյունից նայել։ Առհասարակ, եթե Հայաստանի գործող իշխանությունների կրոնական քաղաքականությանը անդրադառնանք, ապա ակներեւ է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ձեռք բերել միահեծան կամ բացարձակ առաջնայնություն Հայաստանի ներսում գործող մնացած բոլոր կառույցների հանդեպ, այդ թվում նաեւ՝ Հայաստանի բնակչության առնվազն 80 տոկոսի կրոնա-դավանական պատկանելիության մարմնավորիչ Առաքելական եկեղեցու։

Ամբողջական տեքստ