Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան

  • 29/04/2024

news.am

Սա ժողովրդային շարժում է, ով ինչպես ուզում է՝ արտահայտվում է. կարող են, օրինակ, նստել, հաց չուտել, ասել՝ այսպես մեր անհամաձայնությունն ենք հայտնում այս գործընթացին: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ուրախ եմ, որ տարբեր միավորումներ, կազմակերպություններ, անհատներ արձագանքել են ոչ թե իմ խոսքին անպայման, այլ արձագանքելն են այս մարդկանց աղաղակին: Երբ միասնության մասին եք խոսում, դա կեղծ միավորումներով չի լինում: Լինում է նպատակի, գաղափարի շուրջ»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով, իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. «Ընտանիք չկա, որ իրար հետ թշնամի չեն մարդիկ, ընտանիք չկա, որ մարդը չի կարողանում իր ցավն արտահայտել որեւէ կերպով, որովհետեւ հանկարծ եղբայրը, քույրը, ամուսինը, կինը, երեխաները կսկսեն թշնամանալ, հակառակվել: Ամեն տեղ է այսպես:

Այս գյուղերում մարդիկ ապրել են տարբերություններով, հազար ու մի խնդիրներ են ունեցել, կռիվներ, վեճեր, բաժանումներ, բայց մեկ բան են ունեցել, որ բոլորն այդ գաղափարով նույնն են եղել՝ դա սահմանն է, սահմանապահ լինելու կոչումը: Այդ հարցում ոչ ոք տարբեր չի եղել՝ լինի Կիրանցում, Բաղանիսում, Ոսկեպարում, Բերքաբերում, Կոթիում մինչեւ Չինարի:

Ամբողջական տեքստ