Իսկ որտեղ է վիրահայոց թեմի առաջնորդը

  • 09/03/2023

hraparak.am

Վրացիները դարձյալ ապացուցեցին բոլորին, որ Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է։

Ինչքան էլ հայը վարցիներին ձեռք առնի, նրանց կոչի «տուտուց ազգ», մարդիկ դուրս եկան փողոց, պայքարեցին իրենց իրավունքների համար և ընդամենը երկու օրում արդեն ԱԺ-ում ընդունված օրենքը ետ կանչվեց հենց ընդունողների կողմից։ «Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ մենք որոշել ենք հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց նախապայմանների»,- ասված է իշխանության հայտարարության մեջ։

Հիմա ո՞վ է տուտուց ազգ․ պատերազմը տանուլ տվեց, կապիտուլյացիա ստորագրեց, բայց կրկին վերընտրվեց ու շարունակում է կեղեքել ազգը և բանակը, իսկ ազգի մեծամասնությունը, շարունակում է բառի բուն իմաստով նախիրի պես գլուխը կախ ձայն չհանել։
Ընդամենը արձանագրենք, որ վրաց ժողովուրդը կարողացավ հասնել իր ուզածին․․․ սովորել է պետք, ոչ թե քննադատել։

Ամբողջական տեքստ