Իսպանիայի Մալագա քաղաքում հայկական եկեղեցի է բացվել

  • 26/07/2022

news.am

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը հուլիսի 21-23-ը հովվական այցով Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաք է այցելել, ինչի նպատակը եղել է Մալագայում նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններն էին: Այս մասին տեղեկացրին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության դիվանից։

«Արարողությունից առաջ Սրբազան Հայրը` ուղեկցությամբ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ` Տեր Շնորհք աբղ. Սարգսյանի հանդիպում ունեցավ տեղի եկեղեցական խորհրդի անդամների հետ` քննարկելու համար առաջիկայում եկեղեցու վերջնական օծման, կիրակնօրյա դպրոցի բացման և ընդհանրապես համայնքային կյանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո ըստ պատշաճի կազմակերպելու հարցեր:

Ամբողջական տեքստ