Իրեն Աստծո հետ նույնացնելը, նվազագույնը՝ կոռեկտ չէ

  • 25/04/2023
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Նախօրեին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ եկեղեցու ու իշխանությունների միջև տարաձայնություններին՝ հիշելով նաեւ Պողոս առաքյալին: «Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա՝ համաձայն քրիստոնեական տեսության։ Ապացուցելու համար, մեջբերեմ Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից․ չկա իշխանություն, որ աստծուց չլինի, եւ եղած իշխանություններն աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, աստծո հրամանին է հակառակում»,-ասել էր Փաշինյանը։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն ասում է, որ վարչապետի ոչ կոռեկտ հայտարարությունը խոսում է նաեւ նրա մակերեսային գիտելիքների մասին` Աստծո խոսքի նկատմամբ: «Մինչեւ 2018թ. իշխանափոխությունը նույնպես իշխանություններ կային, որոնց դեմ ինքը պայքարում էր եւ ամեն գնով զավթեց իշխանությունը։ Այսինքն` այն ժամանակ իշխանությունը, կառավարությունը Աստծո՞ւց էր, եթե այն ժամանակ Աստծուց էր, ուրեմն ինքն իշխանություն չէ, այլ՝ իշխանազավթ։ Ի վերջո, եկեղեցու հարաբերությունները միշտ չէ, որ պետք է լավ լինեն այն իշխանավորների հետ, որոնք անօրեն գործունեություն են կատարում։

Ամբողջական տեքստ