Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանեսը վերջերս է հանդիպել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ։
Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լավ լուրերի է սպասում։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Նա նշում է, որ առ այսօր ոչ մեկը Դադիվանքի խնդիրը չի լուծում, այլ միայն հարցն են բարձրացնում։
«Ռուս խաղաղապահներն իհարկե անում են ամեն ինչ, որ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք»,–հավելեց է Տեր Վրթանեսը։