Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

  • 22/04/2024

news.am

Մեզ՝ կոնկրետ ինձ, այս ժողովրդին, կամ որևէ հայրենատեր մարդու, ծաղրողներն ովքե՞ր են՝ իշխանության գրչակներն ու ամենաստորին աստիճանի մարդիկ, իրենց հարբեցողությամբ, սեռական կողմնորոշումներով, և ադրբեջանցիները։ Իրար հետ համատեղ, ձեռք ձեռքի բռնած, սիրուն, մեր վրա ուրախանում են, ծաղրում են, պիտակավորում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դե գնացեք իրար հետ ձեռք ձեռքի ու տեսեք, որ նույնն եք։ Ինձ ինչ-որ բաներ են ասում և իրենք, և ադրբեջանիցները։

Եթե իրենք այդքան պատիվ ունեն, որ իրենց հայրենակցին կարող են ադրբեջանցիները վիրավորել և իրենք ուրախանան, ուրեմն պատկերը շատ պարզ է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե որոշ հոգևորականներ Ոսկեպարի եկեղեցու տեղը չեն իմացել, ապա նշեց. «Ոսկեպարի եկեղեցու մասին բարբաջում էր մի հոգի։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն ամենաբարձր ամբիոնից խոսել ինչ-որ կեցվածքներով, ձևերով, արտիստիկ ու փորձել հրահրել մարդկանց այդ ուղղությամբ։ Ամոթ։ Տեսաք պատասխանը»։

Ամբողջական տեքստ