Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցածը

  • 09/04/2024

sputniknews.ru

Կազմակերպությունը պահանջում է, որ Իսրայելի իշխանությունները հարգեն փոքրամասնությունների իրավունքները։

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Երուսաղեմի «Կովերի պարտեզում» տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելցիները ապրիլի 3-ին ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։
«Հարավային Կովկասում Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական սադրանքների ֆոնին այս ներխուժումը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վտանգելու հերթական փորձն է: Ադրբեջանից մինչև Իսրայել ցեղասպան ռեժիմներում առկա հայատյացության մակարդակը տագնապ է առաջացնում և հայերին մշտական վտանգի մեջ է դնում»,– ասված է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունում։

Ամբողջական տեքստ