Խաղաղությունն ինչի՞ համար է՝ որ ժողովուրդն ապրի այդ հողի վրա եւ ոչ թե զիջի

  • 16/06/2023
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Հարցազրույց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ՝ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի հետ

– Հոգեշնորհ Տեր, 44-օրյա պատերազմից հետո ո՛չ խաղաղություն հաստատվեց, ո՛չ էլ պատերազմն ավարտվեց, ավելին՝ թշնամին ներխուժել է արդեն Հայաստանի Հանրապետության տարածք, պարբերաբար նշանառության տակ է առնում նաեւ Գեղարքունիքի գյուղերն ու բնակավայրերը, ինչի հետեւանքով շատ գյուղեր դարձել են արդեն սահմանամերձ։ Ի՞նչ ճանապարհ եք տեսնում թշնամուն դիմագրավելու համար։

– Բնականաբար, իրավիճակը մտահոգիչ է, եւ ժողովուրդը պետք է համախմբված լինի եկեղեցու շուրջ՝ միակամ, միախորհուրդ, զորավոր, որպեսզի հաղթահարի այս իրավիճակը։ Մենք պետք է պաշտպանենք մեր հայրենի հողը, այլ կերպ անհնար է գնահատել իրավիճակը։

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ, անկախ ներկա իրավիճակից, իշխանությունը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը։

– Ես չեմ կարծում, որ մենք պետք է փաստաթուղթ ստորագրենք ի գին մեր տարածքների կորստի, եւ եթե անգամ նման օրակարգ կա, ապա այդ օրակարգը պետք է առաջ մղել՝ մեր արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելով, որովհետեւ հող զիջելով՝ չենք կարծում, որ կարող է մնայուն խաղաղություն լինել։

Ամբողջական տեքստ