Հրեա ծայրահեղականները երեկ՝ հունվարի 11-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին եբրայերենով գրել են «մահ հայերին», «մահ քրիստոնյաներին», «վրեժ»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն Վարդապետ Բաղդասարյանը։
«Առաջին անգամն է, որ նման գրություններ են թողնում հայկական վանքի պատերի վրա։ Մենք Ոստիկանությունում բողոք ենք ներկայացրել։ Ոստիկանն առավոտյան եկավ, Պատրիարք Հայրը իր վրդովմունքն ու դատապարտող խոսքն ասաց։ Սպասում ենք, որ Ոստիկանությունը ձերբակալի այս արարքը կատարողներին եւ համապատասխան գործընթաց սկսի»,- նշեց Տեր Կորյուն Վարդապետը։