«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու. 12 մետրը պատրաստ է

  • 18/03/2023

armeniasputnik.am

Այս փուլում Հատիս լեռան վրա հնագիտական աշխատանքներ են ընթանում։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, չնայած Հատիս լեռան վրա ընթացող հնագիտական պեղումներին, Հիսուս Քրիստոսի արձանի 12 մետրն արդեն կառուցել է։ Գործարար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը չի պատրաստվում հրաժարվել այդ արձանը տեղադրելու մտքից։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակում հիմնադրամը սեփական միջոցների հաշվին Հատիս լեռան վրա իրականացնելու է նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումներ, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքներ։
Ըստ Տոնոյանի՝ միայն այդ աշխատանքներից հետո հնարավոր կլինի անդրադառնալ այլ տեխնիկական մանրամասների։ Այնուամենայնիվ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը չի ցանկանում հրաժարվել իր գաղափարից։

Ամբողջական տեքստ