Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն այս պահին Եռաբլուր» պանթեոնում է: Նա քիչ հոգեհանգստի կարգ կմատուցի։ Մինչ այդ նա մոտենում է զոհված զինծառայողների շիրիմներին եւ ծաղիկներ դնում:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Պատերազմը դադարեց ապրիլի 5-ին, ցերեկը ժամը 12-ին՝ Մոսկվայում ստորագրված համաձայնությամբ: