Դեկտմբերի 25-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նույն օրը Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․ Էջմիածին) սարկավագական ձեռնադրության արժանացած Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19, ինչպես նաև Զ լսարանի սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատավական համակարգը։