Կաթողիկոսն ու Ալեքսեևը քննարկել են ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները

  • 22/03/2023

armeniasputnik.am

Քննարկվել են հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահ, փ․գ․դ․ Վալերի Ալեքսեևին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Ալեքսեևը տեղեկություններ է հայտնել ԱՊՀ երկրներում 2023 թվականը ռուսաց լեզվի տարի հռչակման առիթով հիմնադրամի կողմից ծրագրվող միջոցառումների, ներառյալ` «Ռուս գրողները և ուղղափառությունը» տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսի վերաբերյալ։

«Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին, գնահատանքով անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը, որն ուղղված է քրիստոնյա ժողովուրդների միջև հոգևոր-մշակութային կապերի ընդլայնմանն ու զորացմանը, հոգևոր-բարոյական արժեքների պաշտպանությանն ու ամրապնդմանը, Եկեղեցիների հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանը սատարելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ամբողջական տեքստ