Կաթողիկոսն օգնության կանչեց բանակը. ինչ է սպասվում

  • 07/07/2018
  • Հակոբ Բադալյան

lragir.am

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուլիսի 7-ին այցելել է Նախիջեւանի ուղղությամբ Հայաստանի զինուժի սահմանային դիրքերը, իր օրհնությունը տանելով դիրքերը պահող զինվորներին: Մայր Աթոռում էլ հուլիսի 7-ին ցուցադրության է դրվել Էջմիածնում պահվող բացառիկ, եզակի մասունքը՝ Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Փրկչի կողը: Այդ ցուցադրությունը կազմակերպվել է հուլիսի 6-ի աղմուկից հետո, որ առաջացել էր Մայր Աթոռի դիվանատուն Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ներխուժումից հետո: Նրանք հայտարարել էին, որ Սուրբ Գեղարդը վաճառվել է, պահանջելով ցույց տալ այն:

Դիվանապետ Արշակ Սրբազանը հայտարարել էր, թե Գեղարդը չի վաճառվել, դա ճիշտ չէ, այլ մի կտորը կտրվել եւ նվիրվել է ռուս քաղաքապետի, ինչպես տարածել էին լրատվամիջոցները, մասնավորապես tert.am-ը:

Հետո գեղարդի վերաբերյալ եղան իրարամերժ տեղեկություններ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարություն տարածեց, որ Գեղարդը չի վաճառվել եւ կցուցադրվի ու բոլորը կտեսնեն, որ այն գտնվում է Մայր Աթոռում: Նվիրելու մասին ոչ մի խոսք: Հետո տեղեկություն եղավ, թե եկեղեցիների միջեւ մասունքների փոխադարձ նվիրաբերումն ավանդույթ է, եւ Գեղարդի մի մասը նվիրաբերվել է ռուս եկեղեցապետին:

Ամբողջական տեքստ