Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

  • 13/06/2021

iravunk.com

<<Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց՝ Հայ Առաքելական եկեղեցին եղել է, կա ու կլինի հավիտյանս հավիտենից>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Դիլջանում հոգեւորականների հետ կապված հայտնի հայտարարությանը, ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (​Դադիվանքի վանահայր), ընդգծելով.

-Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ:

Տեր Հովհաննեսը փաստում է.

-Ես դեռեւս 2018 թվականին՝ նրանց իշխանության գալու օրվանից էի հասկացել, որ սրանք եկել են հատուկ ծրագրով, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էին նրանք հարձակվել եկեղեցու վրա եւ երեք օր Վեհափառ հայրապետը չէր կարող մտնել Մայր Աթոռ: Նրանք առաջին իսկ օրվանից դպրոցական ծրագրից հանեցին Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան եւ հոգեւոր հորը արգելեցին այցելել դպրոց եւ քարոզել քրիստոնեություն: Այս իշխանավորները առաջին իսկ օրվանից եկել էին քանդելու Հայաստան աշխարհը:

Ամբողջական տեքստ