Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան

  • 29/04/2024

news.am

Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ ձեւով քննելու կամ փորձելու ինչ-որ բաներ կորզել երեխաներից, թե ովքեր են մեաղվոնրեը այն գիշերվա տեղի ունեցածի համար: Այս մասին, երեկ՝ ապրիլի 28-ի երեկոյան Կիրանցում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Փորձելու են մարդկանց հունից հանել կամ երեւի վախեցնել: Մենք էս գլխից ասում ենք՝ այդ անազվիվ ճանապարհներով մի գնացեք: Ընդհանրապես, իրավապահ համակարգը, ավելի լավ է քննեք, թե պատճառներն ինչ են, ոչ թե հետեւանքները փորձեք լուծել: Օրինակ, Նոյեմբերյանի դեպքը ծագել է որպես սադրանք Երկրապահների ղեկավար Յուրայի եւ նրա հարակից տղաների կողմից, երբ մեքենայով հարվածել են երիտասարդներին: Եվ մինչեւ այդ ամենավերջին ստահակի պես հայհոյանքներ են հասցրել, վիրավորել են արժանապատվությունը այն երիտասարդների, որոնք դուրս են եկել հայրենիքը չզիջելու համար:

Ամբողջական տեքստ