Ի ՍԵՐ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՏԻ՝ ԼՔԵՔ ՄԱՅՐԱՎԱՆՔԸ ԵՎ ՀԵՌԱՑԵՔ ՃԳՆԵԼՈՒ
Վեհափառ Տեր, Ձեր գահակալության տարիներին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին շեղվեց իր առաքելությունից և այդպես էլ չկարողացավ համախմբել իր զավակներին Մայր Եկեղեցու գմբեթի ներքո։
Ձեր գահակալության տարիներին․
Նվազեց հոգևոր քարոզչությունը և իսպառ տկարացավ մեր Եկեղեցու քարոզչական գործունեությունը։
Մայր Աթոռից հեռացան նվիրապետական աթոռները։
Թեմակալ առաջնորդներն ու թեմերը զրկվեցին ավանդական կանոնական իրավունքներից և թուլացավ թեմական ու ծխական կյանքը։