Կրթական նոր չափորոշիչները նվազեցնում են ազգային ինքնագիտակցությունը. կաթողիկոս

  • 31/08/2023

armeniasputnik.am

Գարեգին Երկրորդը կարծում է, որ ՀՀ–ում տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտության գիտակցությունը։

Ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել օրհնության կարգ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի Տեղեկատվական համակարգը։
Պատարագից հետո Գարեգին երկրորդը ընդունել է կրթական կառույցների ներկայացուցիչներին։
«Նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում որոշապես տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտության գիտակցությունը։ Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին համաշխարհայնացման գործընթացներում»,– ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպման ժամանակ։

Ամբողջական տեքստ