«Կրթությունը ամենահզոր զենքն է»․ Գարեգին Բ-ն կրթության մշակների օրհնության կարգ է կատարել

  • 31/08/2021

iravunk.com

Օգոստոսի 30-ին` 2021-2022 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Պատվարժան ռեկտորներ, կրթության գործի պատասխանատուներ և սիրելի մանկավարժներ,

Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքը։ Մենք մեծապես կարևորում ենք, որ կրթության գործին նվիրված մշակներդ նոր ուսումնական տարվա մեկնարկին ուխտավորաբար այցելում եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի Աստծո օրհնությամբ սկսեք ձեր շնորհընկալ առաքելությունը։

Ձեր հոգածության և հայացքի ներքո են ուսում առնում և կրթվում մեր ժողովրդի զավակները՝ մեր երկրի ապագա քաղաքացիները։ Արդարև, մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է մանկավարժ լինելը, քանզի յուրաքանչյուր ազգի հուսալի ապագան պայմանավորում են ուսումը, կրթությունն ու դաստիարակությունը։ Հատկապես արդի ժամանակներում, բազմակողմ ու արագընթաց դարձած մեր կյանքի բոլոր ոլորտներում առավել ենք զգում այդ իրողությունը։ Գլոբալիզացիայի համահարթեցնող ընթացքների և օրեցօր նորացող գիտական ձեռքբերումների հանդիման՝ այսօր արդիական գիտելիքի ուսուցմանը հավասարազոր կարևորվում է հոգևոր նկարագրի ու ներաշխարհի ձևավորումը։

Ամբողջական տեքստ