Հալեպի բնակչության մեծամասնությունը գիշերն անցկացրել է դրսում՝ մեքենաների, ազգային ակումբների եւ եկեղեցիների մեջ

  • 07/02/2023

news.am

Երեկ երեկոյան Սիրիայում մինչեւ լուսաբաց երկրաշարժի թեթեւ հետցնցումները շարունակվել են պարբերաբար, հաղորդում է «Գանձասարը»:

Հալեպի բնակչության մեծամասնությունը ողջ գիշերն անցկացրել է ավտոմեքենաների, ազգային միութենական կառույցների, ինչպես նաեւ պետության տրամադրած ապաստարանների մեջ:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Երեւանի ժամանակով մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ամբողջական տեքստ