hraparak.am
Ադրբեջանի իշխանությունները հերթական առիթն ու հարթակն են օգտագործել Հայաստանի հասցեին չարչրկված մեղադրանքները հնչեցնելու համար:
«Ուղերձը, որը Բաքվի կրոնական առաջնորդների Գլոբալ գագաթնաժողովը կփոխանցի աշխարհին, չափազանց կարևոր կլինի ապագա սպառնալիքները հաղթահարելու համար»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում ընթացող կրոնական առաջնորդների Գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ռամին Մամեդովը։
Կոմիտեի նախագահը, շարունակելով ալիևյան ռեժիմի հակահայ արշավը, հայտարարել է, թե «ազատագրելով Ղարաբաղը օկուպացիայից՝ Ադրբեջանը ներդրում է ունեցել նաև կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում»։
Մամեդովը նշել է, որ այդ տարածքներում ստեղծվում է «կանաչ էներգետիկ գոտի».