Համաժողովրդական Զատիկ՝ Գյումրիում. ՔՊ-ականների մերժումը` Սրբազանին

  • 18/03/2024

hraparak.am

Գյումրու համայնքապետարանն, ինչպես անցյալ տարի, այս տարի էլ է պատրաստվում մարտի 31-ին համաժողովրդական մակարդակով տոնել Սուրբ Զատիկը։ Սպասվում է մեծ հավկիթախաղ, ծիսական խաղեր, ազգային պարեր, զատկակական տոնավաճառ։ Նկատենք, սակայն, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, Գյումրու ավագանու նիստին օրակարգ չբերվեց տոնի առթիվ գումար հատկացնելու հարցը։ Հիշեցնենք, որ անցյալ անգամ ՔՊ-ական ավագանու անդամները դեմ քվեարկեցին Գյումրիում համաժողովրդական Զատիկ անցկացնելու նախագծին։ Ի դեպ, առաջարկը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինն էր, ինչը համայնքապետարանն ընդունեց, և ավագանիների մեծ մասը նախագծին կողմ քվեարկեցին։

Ամբողջական տեքստ