Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնվող նոր եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների միջև առայժմ չի նախատեսվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը։
«Առայժմ նման հանդիպում չի նախատեսվում։ Բայց եթե լինեն կոնկրետ նախադրյալներ կամ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն, ապա հայկական եկեղեցին միշտ պատրաստ է մասնակցել»,-ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը: