Ձեւավորվում է կոալիցիա՝ թյուրքական ու հակաթյուրքական, ով սա չի տեսնում, ուղղակի մտածողության խնդիր ունի. Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Հայաստանն իր անվտանգությունը չի ապահովում, սպառում է ուրիշների կողմից ապահովվող անվտանգությունը, ու այդ անվտանգությունը (լավ, կամ վատ) ապահովում է Ռուսաստանի ու Իրանի միջոցով։ Անգամ Իրանը չտատանվեց զորք մոտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի սահման ու դրանով ապահովեց Սյունիքի հանդեպ Հայաստանի սուվերենությունը։